Ջարեդ Քուշները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան և խորհրդականը, Նյու Յորքում, CITIZEN կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը «Սև կարապ» է։ Այս մասին գրում է CNN հեռուստաալիքը։
Նման կարծիք է Քուշները հայտնել, երբ իրեն հարցրել են, թե ինչպես կազդի Թրամփի վրա միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հնարավոր ձախողումը։
«Նա սև կարապ է։ Նա ողջ կյանքն է սև կարապ եղել»,– պատասխանել է Քուշները։
Հեռուստաալիքով հիշեցրել են, որ այս եզրույթի հեղինկը ամերիկյան մաթեմատիկոս Նասիմ Նիկոլյա Թալեբն է։ Նա «սև կարապ է» անվանել այն մարդկանց, որոնց հնարավոր չէ ենթարկել որևէ կանխատեսումների և որոնք փոխում են մնացածի պատկերացումներն այն մասին, թե ինչն է կարելի կանխատեսել։









































