Ավստրիայի բժիշկների ասոցիացիայի՝ ռեստորաններում ծխելն արգելելու վերաբերյալ ստորագրահավաքին արդեն 882 հազար մարդ է միացել։ Հանրաքվեն կարող է տեղի ունենալ, եթե ստորագրահավաքին 900 հազար մարդ միանա։
Ստորագրահավաքը փետրվարին է մեկնարկել, այն ժամանակ կազմակերպիչները ենթադրում էին, որ անհրաժեշտ 100 հազար ստորագրությունը հավաքվելու դեպքում նրանք կստիպեն ավստրիական խորհրդարանին կրկին ուսումնասիրել հարցը։ Այժմ նրանք ցանկանում են հարցը համաժողովրդական հանրաքվեի հանել, մտավախություն ունենալով, որ Ավստրիական ազատություն կուսակցությունը, որի պատճառով արգելքն այդպես էլ չի մտցվել, կրկին խորհրդարանականներին իր կողմը կքաշի։
Ռեստորաններում ծխելու արգելքը նախատեսում էին մտցնել 2018-ի մայիսից, սակայն 2017-ի դեկտեմբերին համապատասխան օրինագիծը չընդունվեց խորհրդարանի կողմից։
Ավստրիան այն եզակի եվրոպական երկրներից է, որտեղ օրենսդրությամբ չի արգելվում բարերում և ռեստորաններում ծխելը։








































