Գլենդելում կողոպուտի երկու դեպքերին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է 29-ամյա հայազգի Սարգիս Վարդանյանը: Այս մասին հայտնում է Glendale News-Press-ը:
Ոստիկանության փոխանցմամբ՝ նրան ձերբակալել են չորեքշաբթի՝ այն բանից հետո, երբ ականատեսները հայտնել են, թե ինչպես է նա ներխուժել երկու բնակարաններ, իսկ այնուհետև անցել երրորդին, որտեղ, ամենայն հավանականությամբ, չի հասցրել գործն ավարտին հասցնել:
Վարդանյանը կալանքի տակ է: Ականատեսներից մեկը հայտնել է, որ տեսել է նրան տներից մեկի պատուհանի մոտ՝ ձեռքին մետաղական օբյեկտ:
Բնակիչներից մեկն արդեն հայտնել է իր տանից էլեկտրական ապրանքների անհետացման մասին:








































