Սան Դիեգոյի ճանապարհային երթևեկության կանոնների հարցերով դատարանը չեղյալ է հայտարարել տուգանքը, որը սահմանվել էր կին վարորդի դեմ Google Glass ակնոցներով մեքենա վարելու համար: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Դատավորի կարծիքով՝ Սեսիլյա Աբադիին տուգանելու համար ոստիկանները պետք է ապացուցեն, որ սարքը միացված է եղել:
Աբադին համարվում է առաջին վարորդը, ում տուգանել են այդ սարքով մեքենա վարելու համար:
Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ առնվազն 3 նահանգներում (Դելավեր, Նյու Ջերսի և Արևմտյան Վիրջինիա) օրենսդիրներն օրինագծեր են պատրաստել Google-ի ակնոցներով մեքենա վարելն արգելելու մասին:








































