Բոսնիայում գտնվող Կոզարսկա Դուբիցա ոչ մեծ քաղաքի ազգային գրադարանում է պահվում հայտնի իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի գրաֆիկական աշխատանքը:
Գրադարանի աշխատակիցների խոսքերով՝ այդ գործը շատ տարիներ գաղտնի պահվել է այնտեղ: Դրանում նկարչի ստորագրությունը չկա, միայն տարեթիվն է, սակայն մշակութային այդ հաստատության ներկայացուցիչները չեն կասկածում դրա իսկության մեջ: Նրանց խոսքերով՝ Պիկասոյի աշխատանքը գրադարանին նվիրել է իրենց երկրի ազգային հերոս Բոշկո Շիլեգովիչը, իակ նա էլ, իր հերթին, իբր որպես նվեր ստացել է 1964-ին:
Ըստ գրադարանի նախկին տնօրենի՝ նկարը գրադարանում պահվում է սովորական չհրկիզվող պահարանում՝ 1980-ականների վերջից: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:








































