Լատվիայի «Ռաքշի» առողջարանում տեղի է ունեցել մոծակների արագ սպանության առաջնություն: Այս մասին հաղորդում է Delfi կայքը: Մրցույթը կազմակերպվել է լատվիական ազգային տոնի միջոցառումների շրջանակում:
Առաջնությանը մասնակցել է 7 թիմ, որոնցում եղել են մի քանի մասնակիցներ: Հաղթել է այն թիմը, որին հաջողվել է 10 րոպեում սպանել 100 մոծակ: Սա նշանակալի թիվ է, քանի որ երկրորդ տեղը զբաղեցրած թիմը սպանել էր ընդամենը 49 մոծակ: Լատվիացիները գերազանցել են անցած տարի այս առաջնությունում հաղթած էստոնացիները ցուցանիշը, որոնց հաջողվել էր «այն աշխարհ» ուղարկել 81 մոծակ:
Մրցույթի կազմակերպիչները նշել են, որ առաջնության անցկացման ժամանակ ունեցել են մի շարք խնդիրներ եղանակի պատճառով, ինչպես նաև մոծակները հաշվելիս: Չի նշվում, սակայն, թե որքան է եղել մոծակասպան լավագույն թիմի պարգևատրման չափը:












































