Friday, 12 06 2026
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով

Կոպիտ սապոգները

Գալուստ Սահակյանից հետո, քաղաքացիներին կոմունալ խնայողություններ անելու խորհուրդ է տվել նաև Մանվել Բադեյանը: Սա այն պատգամավորն է, որը իբր բիզնեսով չի զբաղվում, բայց հեռուստահաղորդումներում նրա դեմքով հովանավորներ են գովազդում, իսկ լրագրողների հետ էլ «արա»-ով է խոսում: Այս պատգամավորին իր տեղը լավագույնս ցույց տվեցին եզդիները, որոնց նա վիրավորել էր:

Հայաստանցիները նրան իր տեղը ցույց չեն տվել, և այդ իսկ պատճառով էլ Մանվել Բադեյանը Գալուստ Սահակյանի օրինակից ոգևորված` ինքն էլ քաղաքացիներին խորհուրդ է տալիս խնայողություններ անել:

Կամ անզգա, կամ էլ անզգայության աստիճան ցինիկ պետք է լինել մինչև մինուս 20 աստիճան ձմեռ ապրող քաղաքացիներին խնայողության խորհուրդներ տալու համար: Թե դրանցից որն է Մանվել Բադեյանը, քաղաքացիներն իրենք կարող են որոշել: Իսկ իշխանությունները, ըստ երևույթին, որոշել են հասարակությանը վերջնականապես հունից հանել նման ցինիկ խորհուրդներով: Ժողովուրդը նման դեպքերում ասում է, որ ձայները տաք տեղից են գալիս:

Միլիոնատեր պատգամավորների ձայները տաք տեղից են գալիս: Ձայնը հասկանալի է, որ տաք տեղում է: Հարց է առաջանում, թե իսկ որտեղ է ուղեղը և բարոյականությունը: Որովհետև եթե թշվառության, ծայրահեղ աղքատության հասցված հասարակությանը նման խորհուրդներ են տրվում, ընդ որում` արդեն ոչ թե մեկը, այլ երկուսը, իսկ վաղը միգուցե երրորդ-չորորդն էլ միանան, ապա մեղմ ասած` կասկածներ են առաջանում ուղեղի և բարոյականության տեղակայվածության մասով:

Ինչպես Մայակովսկին կասեր՝ հրդեհվող սրտի վրա կելնեն քնքշանքով, ոչ թե հրեշավոր կոպիտ սապոգներով: Սակայն երևի թե ինտելեկտուալ վիկտորինաների հովանավորներին հարցերի մեջ Մայակովսկի չի պատահել` նրա խոսքերն իմանալու համար: Հասարակության հրդեհվող սրտի և ցրտից սառչող մարմնի վրա իշխանությունները բարձրանում են հրեշավոր կոպիտ սապոգներով: Սիրտն ու մարմինը առայժմ թույլ են տալիս դա, սակայն շատ հետաքրքիր հարց է՝ ի՞նչ տեղի կունենա, եթե իշխանությունների այդ վերելքը շարունակվի, որտեղ այն կընդհատվի, և երբ կլինի դա:

Իշխանության ինտելեկտուալները կարող են մտածել, եթե կարող են իհարկե: Որովհետև մտածելու ունակ մարդիկ մինչ այդ կարող էին մի քիչ մտածած լինել ժողովրդի մասին և նրան ցինիզմ մատուցելու փոխարեն, կգտնեին Հայաստանում առկա սոցիալական թշվառության պատճառ հանդիսացող խնդիրների լուծումները:

Լուսանկարում՝ Մանվել Բադեյանը՝ դստեր հարսանիքին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում