Սիրիայի կառավարությունը պաշտոնապես հաստատել է կայանալիք խաղաղ համաժողովին իր մասնակցությունը: Կառավարության պատվիրակությունը բանակացություններում կղեկավարի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը: Միևնույն ժամանակ սիրիական ընդդիմության առաջատար կազմակերպություններից մեկի առաջնորդը «Голосу России»-ին տված հարցազրույցում հերքել է լուրերն այն մասին, թե կազմակերպությունը պատրաստվում է բոյկոտել համաժողովը:
«Ժնև-2» համաժողովին Սիրիայի կառավարության ներկայացուցիչների մասնակցության մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆահան Հաքը:
Միևնույն ժամանակ, հունվարի 16-ին ԶԼՄ-ները հաղորդել են, որ սիրիական ներքին ընդդիմության հիմնական խմբավորումը՝ Ազգային կոորդինացման կոմիտեն, հրաժարվել է մասնակցել համաժողովին՝ նշելով, որ իրենց մասնակցության համար բավարար պայմաններ առայժմ չկան: Այդ պատճառով էլ խմբավորումն առաջարկել է բանակցությունները մեկ-երկու շաբաթով հետաձգել: Ժամանակն անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմադիր այն խմբավորումները, որոնք կողմ են խաղաղ բանակցություններին, համաձայնեցնեն իրենց դիրքորոշումները:
Ընդ որում, խմբավորման առաջնորդ Հասան Աբդել-Ազիմը կանխագուշակում է, որ հունվարի 17-ին Ստամբուլում կայանալիք Ազգային կոալիցիայի հանդիպմանը «Ժնև-2»-ին մասնակցելու-չմասնակցելու հարցում կոալիցիայի շարքերը կպառակտվեն:







































