Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը հայտարարել է, որ հուսով է՝ Սիրիայի տարածքից քիմիական զենքի հաջորդ չափաբաժինը դուրս կբերի հունիսի վերջին, փոխանցում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ դուրս բերված քիմիական զենքի չափաբաժինն այս պահին մեծ չէ:
Սիրիայի տարածքից քիմիական զենքն ամբողջությամբ պլանավորվում է դուրս բերել 2014 թ. հունիսի վերջին:
Ավելի վաղ ՔԶԱԿ-ը կոչ էր արել Սիրիային արագացնել երկրի տարածքից քիմիական զենքի դուրսբերման գործընթացը:











































