Ինչպես հաղորդում է The Los Angeles Times օրաթերթը, Կալիֆոռնիա նահանգի Թահանգա քաղաքում բժշկական մատակարարման ընկերության հայազգի ղեկավարը Լոս Անջելեսի դատարանի կողմից դատապարտվել է 4 տարի և երեք ամսվա ազատազրկման՝ պետական Medicare բժշկական ապահովագրության ծրագրում խարդախություններ կատարելու համար:
Ապացուցվել է, որ 45-ամյա Պետրոս Օթաջյանը Medicare-ի շրջանակներում հիվանդանոցի համար սարքավորումներ, սայլակներ և այլ պատվերներ կատարելու փոխարեն յուրացրել է այդ գումարները՝ չկատարելով իր պարտավորությունները: Օթաջյանի RL Medical Supply ընկերությունը Medicare-ով ստացել է 600 հազար դոլար գումար:








































