Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մաց Հյումելսը հայտարարել է, որ իսպանարեն ուսումնասիրելը կապ չունի «Բարսելոնա» տեղափոխության հետ:
«Ես իսպաներեն եմ ուսումնասիրում յոթերորդ դասարանից: Բայց «Բարսելոնա»-ի մասին չեմ մտածում: «Բորուսիա»-ից ամեն տարի ֆուտբոլիստ է հեռանում:
2012 թվականից ես հասկանում էի, որ Լևանդովսկին հեռանալու է թիմից: Ընդ որում, «Բորուսիա»-ի ղեկավարությունը միշտ հաջողությամբ է նորեկներ ընտրել: Այդպես կլինի նաև ապագայում»,- ասել է Հյումելսը:









































