Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարել է, որ պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո իր ապագան կապելու է «կապտանռնագույններ»-ի հետ: Սակայն Պիկեն նշել է, որ չի պատրաստվում մարզչական գործունեությամբ զբաղվել:
«Ո՞վ գիտի, հնարավոր է, ապագայում «Բարսելոնա»-ի նախագահ դառնամ: Շատ ուրախ եմ, որ հայր եմ դարձել: Ավելի հասունացել եմ: Շատ քնելու կարիք չեմ զգում:
Հուսով եմ, որ նույնքան լավ ծնող կլինեմ, որքան մայրս և հայրս»,- ասել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը:









































