Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության ղեկավար Ջորջ Օսբորնը սպառնացել է, որ իր երկիրը դուրս կգա Եվրամիությունից, եթե Բրյուսելը հրաժարվի բարեփոխումներից՝ հաղորդում է DW-ն:
«ԵՄ ղեկավարությունը պետք է շուտափույթ տնտեսական բարեփոխումներ սկսի»,- հայտարարել է գանձապետության կանցլերը Լոնդոնում կոնֆերանսի ժամանակ:
Օսբորնն ընդգծել է, որ Եվրոպայի առաջ կանգնած է պարզ ընտրություն՝ կամ բարեփոխումներ, կամ մայրամուտ, և հավելել, որ ԵՄ-ի համար վտանգ են ներկայացնում ոչ թե բարեխոխումների կողմնակիցները, այլ նրանք, ովքեր չեն ցանկանում այն:
Փորձագետները ֆինանսների նախարարի կողմից ԵՄ-ի հասցեին ուղղված քննադատությունը գնահատում են որպես փորձ՝ ամրապնդելու պահպանողականների դիրքերը մայիսին Եվրախորհրդարանում նախատեսվող ընտրություններից առաջ:











































