Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը Էստոնիայի էլեկտրոնային ռեզիդենտի կարգավիճակ է ստացել: Այս մասին ասվում է երկրի կառավարության կայքում:
Թվային հավաստագիրը Գեյթսին է հանձնել Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը:
Գեյթսը և Ռատասը քննարկել են՝ ինչպես գիտահետազոտական և փորձնական-մրցունակային ներդրումների միջոցով օժանդակել Աֆրիկայի զարգացմանը:
Նշենք, որ սեպտեմբերի վերջին Էստոնիայի էլեկտրոնային ռեզիդենտ է դարձել նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ Էստոնիա այցի շրջանակում: