Պորտուգալական աղոթարանում եղած նկարը կարող է փոխել Ավստրալիայի պատմության մասին պատկերացումը:
Ոչ մեծ աղոթարանը, որը պատկանել է պորտուգալացի միանձնուհի Կատերինա դե Կարվալյուին, թվագրվում է 16-րդ դարի վերջին: Այն կարող է արմատապես փոխել գիտնականների հայացքը Ավստրալիայի բացահայտման պատմության վերաբերյալ: Ավստրալիան պաշտոնապես «հայտնաբերվել է» 1606թ. հոլանդացի ծովագնաց Վիլլեմ Յանսզոնի կողմից, սակայն աղոթարանը թույլ է տալիս ենթադրել, որ Ավստրալիան առաջինը հայտնաբերել են պորտուգալացիները ավելի վաղ:
Աղոթարանը ներկայացվել է նյույորքյան Les Enluminures թանգարանի կողմից:
Գրքի բովանդակությունը կրում է զուտ կրոնական բնույթ, սակայն դրանց էջերից մեկում կա կենգուրուի հստակ նկարագրություն, որն այդ ժամանակ ո՛չ Պորտուգալիայում, ո՛չ այլ տեղ Եվրոպայում ոչ ոք չէր տեսել:








































