Wednesday, 17 06 2026
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ

Երբ որևէ մեկը չի ասում՝ «Пошел ты…»

168.am-ը գրում է. «Դուք, ինչպես ասում են, ինքներդ դա ցանկացաք: 1991թ. որևէ մեկը ձեզ չէր ստիպում անկախության ձգտել: Դուք եք ընտրել այս ճակատագիրը, դուք էլ կերեք»,- «Առաջին լրատվականի» հետ հարցազրույցում նման հայտարարություն է արել Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր, Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր, ՌԴ Հանրային պալատի ներկայացուցիչ Սերգեյ Մարկովն՝ անդրադառնալով Հայաստանին մատակարարվող ռուսական գազի ներկայիս գնին, ՀՀ-ում սպառողին հասնող գնին և ընդհանրապես հայ-ռուսական գազային պայմանագրերի վերաբերյալ հայաստանյան հանրության բացասական տրամադրություններին:

Այս հայտարարությունն, իհարկե, մեղմ ասած, ցինիզմի ու լկտիության դրսևորում է, և դրան համարժեք պատասխանը կարելի էր տալ Ռուսաստանի քաղաքականության համար ամենահատկանշական ու ռուսական կենցաղում ամենաշատը կիրառվող «Пошел ты…» արտահայտությամբ: Բայց դրանից, ցավոք, ոչինչ չի փոխվի, ու Հայաստանի ոտնահարված արժանապատվությունն ու վաճառված ինքնիշխանությունը չեն վերականգնվի: Իսկ Մարկովն ուղիղ, ամենաուղիղ ձևով հայտարարում է, որ Հայաստանը վաճառել է իր ինքնիշխանությունն՝ էժան գազի դիմաց:

«Դուք էիք անկախություն ուզում, դուք էլ կերեք»,- ասում է ռուս քաղաքագետը, որի խոսքի հետագա տրամաբանությունն այն է, որ միայն Մաքսային միությանն անդամակցելու որոշումը հայաստանցիներին հնարավորություն տվեց ավելի էժան գազ ստանալ:

Այսինքն՝ Հայաստանին մատակարարվող գազը թանկանում էր, որովհետև մինչև սեպտեմբերի 3-ը դուք «անկախություն էիք խաղում», ՄՄ-ին անդամակցելու որոշում կայացրեցիք՝ ավելի էժան գազ կստանաք: Սա է Մարկովի ասածի իրական ու ուղիղ իմաստը: Կարելի էր սա համարել ռուսական կայսերապաշտական ուղղվածություն ունեցող հերթական քաղաքագետներից մեկի կարծիքը և ուշադրության չարժանացնել:

Սակայն Մարկովը ոչ թե «շարքային քաղաքագետ» է, այլ նախկին պատգամավոր, իսկ ներկայումս աշխատում է այնպիսի ինստիտուտներում, որոնք զբաղվում են Ռուսաստանի իշխանության կողմից իրականացվող քաղաքականության քարոզչական ֆոնն ապահովելով: Իրականում Մարկովի այս հայտարարությունն արտահայտում է այն մոտեցումը, որով Ռուսաստանի իշխանությունն ու քաղաքական էլիտան, որի համար Հայաստանի ինքնիշխան Հանրապետություն այլևս գոյություն չունի:

Ամբողջական հոդվածը՝  168.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում