Monday, 15 06 2026
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր

Կազանը մո՞ւկ ծնեց, թե՞ մուկը սատկեց Կազանում

Եվ այսպես, երեկ Կազանում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումը, որն անցկացվեց ՌԴ նախագահ Մեդվեդևի միջնորդությամբ, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների ակնկալիքներին, չնայած համանախագների ջանքերին, չնայած տարբեր միջազգային կառույցների ղեկավարների հույսերին, այդուհանդերձ անցավ ապարդյուն:

Հայաստանն ու Ադրբեջանը որևէ փաստաթուղթ կարգավորման Հիմնական սկզբունքների վերաբերյալ, չստորագրեցին: Դա ինչ որ տեղ նաև սպասելի էր, դատելով հանդիպման նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Euronews-ին տված հարցազրույցներից, որտեղ նրանք խոսում էին դիմացի կողմին միակողմանի չզիջելու մասին: Այդպիսով, ըստ էության, կարելի է ասել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բեկումնային հանգրվանը չստացվեց, և այդ իմաստով պետք է արձանագրել, որ փաստորեն մենք կանգնած ենք կարգավորման մի որոշակի փուլ թերթելու իրողության առաջ:

Բանն այն է, որ Կազանն ամենևին էլ շարքային հանդիպում չէր, այն անցնում էր բավական թեժացված դիվանագիտական ֆոնով, և երբ այդ ֆոնի պայմաններում ակնկալիքները չեն արդարանում և ստացվում է հերթական մի հանդիպում, նշանակում է, որ ըստ էության գործ ունենք ձախողման, տապալման կամ եզրափակման հետ: Հետևաբար խնդիրը ներկայումս այն է, թե ինչ է սպասվում սրանից հետո: Կողմերը հանդես են եկել հայտարարությամբ, որ գրանցվել է այդուհանդերձ առաջընթաց: Սա նշանակում է, որ թերևս քիչ հավանական է ռազմական զարգացումների սցենարը, թեև լարվածության որոշակի դրսևորումներ չեն բացառվում: Սակայն ակնհայտ է, որ գործընթացը շարունակելու է մնալ դիվանագիտական առանցքով:

Հարցն այն է, թե արդյոք ինչ նորություններ են մուտք գործելու այստեղ: Արդյոք բովանդակային, թե ձևաչափային նորություններ են լինելու դրանք: Թեև չի բացառվում նաև, որ այդպիսի ոչինչ էլ չլինի և թե ստատուս-քվոն, ու թե դրա երաշխավոր դարձաձ Մինսկի եռյակը պահպանեն իրենց ձևաչափն ու թույլ չտան, որ այլ սուբյեկտներ ներգրավվեն այս գործընթացի մեջ: Փաստ է նաև, որ Կազանի անհաջողությունը հարված էր նաև Ռուսաստանի քաղաքական կամ միջնորդական վարկանիշին և ըստ էության Հայաստանն ու Ադրբեջանը դիվանագիտական ապտակ հասցրին Ռուսաստանին: Սա Ռուսաստանի կովկասյան քաղաքականության տապալման մի հերթական դրսևորում էր, ինչը կարող է տարածաշրջանում ուժերի հարաբերակցության նոր դասավորումներ առաջ բերել, ասենք ակտիվացնել Միացյալ Նահանգներին և Եվրոպային:

Եվ այս առումով տեղին ու հատկանշական է թերևս հիշել, թե ինչպես մի քանի օր առաջ Եվրախորհրդարանում տեղի ունեցած ղարաբաղյան թեմայով լսումների ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն ու Բեռնար Ֆասիեն Եվրամիությանը կոչ էին արել ավելի ակտիվացնել ներգրավվածությունը հարավկովկասյան, և մասնավորապես ղարաբաղյան պրոցեսներում: Ըստ երևույթին առաջիկայում մենք ականատես ենք լինելու ամերիկնա և եվրոպական համատեղ հարավկովկասյան տևական արշավի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում