Սիրիացի փախստական ընտանիքը 14-ամյա դստերը կնության է տվել լիբանանցի կալվածատիրոջը, քանի որ չի կարողացել ամսական 250 դոլար վճարել տան վարձակալության դիմաց: Հանիֆա Ամարի ընտանիքը հայրենիքում արյունալի պատերազմի ճիրաններից փախել ու ապաստանել է հարևան Լիբանանում: Տանտերը սպառնացել է վտարել նրանց, եթե աղջիկը չդառնա իր երկրորդ կինը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
«Կյանքս կործանված է»,- ասել է Հանիֆան, ով ամուսնանալով 44-ամյա օտարականի հետ՝ ընտանիքն ապահովել է հարմարավետ կացարանով: Աղջիկը հույս ուներ ամուսնանալ իր 22-ամյա զարմիկի հետ, սակայն անցած տարի նա զոհվել է Սիրիայում:
Ընտանիքը չի կարող վրանում ապրել, քանի որ հայրը տառապում է սրտի խնդիրներով, իսկ ասթմայով տառապող տղան չի դիմանա սրտին: Ընտանիքի մյուս որդին, ով 12 տարեկան է, շատ քիչ է վաստակում՝ աշխատելով որպես մեխանիկի օգնական, և գումարը չի բավականացնում ընտանիքին:














































