Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

«Հայաստանի և Մաքսային միության անդամ երկրների քաղաքացիներին ՌԴ-ի հետ վիզային ռեժիմ չի սպառնում»

Հայաստանի և ՄՄ անդամ երկրների քաղաքացիներին Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ չի սպառնում: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայությանը կից հասարակական խորհրդատվական խորհրդի քարտուղար, Հարևանության միջազգային կապերի զարգացման հիմնադրամի նախագծերի տնօրեն Յուրի Մոսկովսկին՝ անդրադառնալով ԱՊՀ երկրների հետ վիզային ռեժիմ սահմանելու անհրաժեշտության մասին ՌԴ փոխվարչապետի հայտարարությանը:

Նա նախ նշեց, որ պարոն Կոզակը ՌԴ արտաքին կապերի համար պատասխանատու չէ, ուստի փոքր-ինչ անհասկանալի է, թե ինչու է այդ մասին խոսել և ինչ է նկատի ունեցել փոխվարչապետ Կոզակը, քանի որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե ԱՊՀ կամ ՌԴ հարևան երկրների հետ ՌԴ-ն վիզային ռեժիմ չի սաhմանելու: Սակայն, ըստ Մոսկովսկիի, չի բացառվում, որ երբևէ վիզային ռեժիմ ներդրվի ԱՊՀ երկրների հետ:

«Ռուսական հասարակության շրջանում հետխորհրդային հարևան երկրների հետ վիզային ռեժիմ սահմանելու անհրաժեշտության մասին խոսակցությունները շատ-շատ են: Այդ հարցը քննարկում են արդեն մի քանի տարի՝ որպես միգրացիոն հոսքերի վերահսկման մեխանիզմ: Սակայն դա չէ միգրացիոն հոսքերը վերահսկելու ամենաարդյունավետ եղանակը: Իմ կարծիքով, ժամանակակից վերահսկողական եղանակները միանգամայն բավարար են հոսքերի վերահսկման համար: Դրանք արտասահմանյան անձնագրերն են և մուտքի արգելքը՝ ապօրինություններ գործող միգրանտների և որոշ երկրների համար: Դա բավական է, որպես ոչ ցանկալի և ապօրինություններ գործող արտասահմանցի քաղաքացիները ժամանեն Ռուսաստան, այսինքն՝ ՌԴ-ի ներսում ռուսական օրենսդրությունը հստակ պետք է լինի այս հարցում՝ եթե խախտում է օրենքը, ապա մուտքն արգելվում է որոշ, այդ թվում առանց վիզաների երկրների համար»,- տեսակետ հայտնեց մասնագետը՝ հավելելով, որ «վիզային ռեժիմ» հասկացությունը ձևավորվել է դեռևս 19-րդ դարում, այդ գործիքը գործածվել է մի որոշ ժամանակ, իսկ հիմա շատ երկրներ դրանից հրաժարվում են և ճիշտ են անում:

Բայց, ըստ նրա, եթե երկրի ղեկավարությունն անհրաժեշտություն համարի այդ ռեժիմի ներմուծումը, ապա սկզբունքորեն ՌԴ-ի ներուժը կբարարի այն իրականություն դարձնելու համար:

«Այսինքն՝ տեխնիկապես դա հնարավոր է, այլ հարց է՝ անհրաժե՞շտ է այն, թե՞ ոչ, կբերի՞ այն խնդրի ռեալ հանգուցալուծման, թե՞ ոչ, քանի որ մարդիկ պահանջում են ոչ թե վիզային ռեժիմի ներդնում, այլ միգրացիոն հոսքերի վերահսկողություն և կարգավորում: Վիզային ռեժիմը գործիք է, բայց դա կարող է մեծացնել քաոսը, դա ավելորդ բյուրոկրատիա կառաջացնի: 2015 թ. ԱՊՀ քաղաքացիները կարող են ՌԴ մտնել արտասահմանյան անձնագրով: Երբ լինեն այս անձնագրերը, ապա սկզբունքորեն կարելի է նաև վիզային ռեժիմ մտցնել, բայց հարկավոր չէ»,- ասաց Յուրի Մոսկովսկին:

Վերջինս նաև պարզաբանեց, որ եթե նույնիսկ ապագայում վիզային ռեժիմ ներդրվի ՌԴ-ում՝ ԱՊՀ և հետխորհրդային մի շարք երկրների հետ, ապա դա Հայաստանին և ՄՄ անդամ երկրներին չի վերաբերի: Նրա պարզաբանմամբ՝ խոսքը ՄՄ անդամ պետությունների մասին չէ, քանի որ այդ երկրների միջև հատուկ ռեժիմ է գործում: «Այդ հարցը կարգավորվում է նաև երկրների երկկողմ հարաբերությունների մակարդակով: ՌԴ-ն Վրաստանի հետ վիզային ռեժիմ մտցրեց, բայց Հայաստանի քաղաքացիներին Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ չի սպառնում»,- ասաց Յուրի Մոսկովսկին:  

Հիշեցնենք, որ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը հայտարարել է, որ Ռուսաստանը տեսանելի ապագայում վիզային ռեժիմ կսահմանի ԱՊՀ պետությունների հետ: Նրա կարծիքով, վիզաներն անխուսափելիորեն անհրաժեշտ են, քանի որ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակն աշխարհում շատ տարբեր է: «Եթե մենք վիզային ռեժիմի օգնությամբ ի վիճակի չլինենք կարգավորել միգրացիոն հոսքերը, ապա հնարավոր չի լինի պաշտպանել երկիրը նաև ազգամիջյան հակամարտություններից: Տեսանելի ապագայում վիզաները, այնուամենայնիվ, ի հայտ են գալու»,- նշել է Կոզակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում