Պեկինի երկնաքերները թաղվել են մառախուղի թանձր շղարշով: Չինաստանի մայրաքաղաքի օդում տոքսիկ նյութերի առկայությունը հասել է կրիտիկական նշագծին:
Բնակիչները դիմում են հիվանդանոցներ. ծանր է շնչելը, մարդկանց տանջում է հազը, հայտնում է «Ռոսիա-24»-ը:
Ավտոճանապարհներն ու երկաթուղային ճանապարհները փակ են: Տեսանելիությունը 100 մետրից քիչ է:








































