ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպմանը մտադիր է քննարկել Բաղդադի պնդումներն այն մասին, որ Սաուդյան Արաբիան ֆինանսավորում է Իրաքում գործող ահաբեկիչներին: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:
Նրա խոսքերով՝ այս թեմայի շուրջ քննարկումը կարող է կայանալ ԱԽ-ի մոտակա նիստերից մեկի ընթացքում կամ ամենամսյա ճաշին՝ գլխավոր քարտուղարի և ԱԽ 15 մշտական անդամների մասնակցությամբ, որը նշանակված է հունվարի 20-ին:
Ավելի վաղ իրաքյան հեռուստաալիքը հաղորդել էր, որ Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին Բաղդադում այլ երկրների դեսպանների հետ հանդիպմանը ապացույցներ է ներկայացրել նրանց, որոնց համաձայն՝ Սաուդյան Արաբիան և մի շարք այլ երկրներ կանգնած են Իրաքի Անբար մարզում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունների հետևում:











































