Թուրք ոստիկանը, ով արցունքաբեր գազ է կիրառել կարմիր զգեստով աղջկա նկատմամբ, կարող է 3 տարի հայտնվել բանտում՝ առանց հիմնավորման գազ կիրառելու մեղադրանքով: Այս մասին գրում է Reuters-ը:
Ոստիկանի և «կարմիր զգեստով լեդիի» միջև դեպքը թուրք հասարակությանը ցնցել էր դեռ ամռանը:
Ստամբուլի տեխնոլոգիական համալսարանի աշխատակցուհի Սեյդա Սունգուրը հայտնվել է գազի հզոր շիթերի ներքո, երբ ուղղակի զբոսնում էր քաղաքով և չէր մասնակցում ամռանը Թուրքիայի կառավարության դեմ տեղի ունեցող ցույցերին: Կարմիր զգեստով աղջկա պատկերն այդ ժամանակ տարածվեց համացանցում, իսկ ոստիկանի գործողությունները արժանացան հասարակության սուր քննադատությանը:
Դատախազը պահանջել է հեռացնել աշխատանքից Ֆաթիհ Զենգինին և դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման, քանի որ իրավապահը գազը կիրառելուց առաջ ոչ մի նախազգուշացում չի արել:









































