Wednesday, 15 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Նիկոլ Փաշինյանի տրիումֆը․ հրաժարական, որը նշանավորեց հեղափոխության հաղթանակը

Ինչպես և խոստացել էր՝ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հեռուստաուղերձով դիմեց Հայաստանի ժողովրդին ու տեղեկացրեց, որ հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից։ Իհարկե, այս հրաժարականը ֆորմալ բնույթ ունի ու նպատակ ունի հասնել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը, որոնց արդյունքներով ամրագրվելու է թավշյա հեղափոխության վերջնական հաղթանակը։ Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում՝ մինչև արտահերթ ընտրությունները, կատարելու է վարչապետի պարտականությունները՝ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով։

https://www.youtube.com/watch?v=m0U_5B4LHnI

Այնուամենայնիվ, Երրորդ հանրապետության պատմության մեջ չենք հիշում որևէ այլ դեպք, որ նախագահի կամ վարչապետների հրաժարականները տեղի ունենային նման հուզումնալից պայմաններում։ Հրաժարականները Հայաստանում, որպես կանոն, եղել են հասարակական դժգոհության, իսկ ավելի հաճախ՝ պալատական խարդավանքների հետևանք, որոնց նկատմամբ հասարակությունը հիմնականում անտարբեր է եղել։

Սակայն խիստ ուշագրավ ու կոնտրաստային են այս տարվա երկու հրաժարականները։ Այս տարվա ապրիլի 23-ին, երբ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, դա համազգային տոնախմբության առիթ դարձավ։ Միանգամայն այլ էր այսօրվա հրաժարականին ուղեկցող հուզական ֆոնը։ Մեր հայրենակիցները խորապես համոզված են, որ հեղափոխությունը հաղթելու է, ու Նիկոլ Փաշինյանը դեկտեմբեր ամսին վարչապետի պաշտոնը ստանձնելու է շատ ավելի ամուր քաղաքական ու հանրային հիմքերով, սակայն միևնույն է՝ այսօր վշտացած ու մտահոգված էին վարչապետի հրաժարականով։ Սա է մինչև հեղափոխական ու հետհեղափոխական Հայաստանների, ավտորիտար ռեժիմի ու լեգիտիմ իշխանության տարբերությունները։

Մարդիկ անհամբեր սպասում էին Սերժ Սարգսյանի հրաժարականին, հիմա նույնքան անհամբերությամբ սպասում են դեկտեմբերյան ընտրություններին, որպեսզի վարչապետի պաշտոնին հետ բերեն Նիկոլ Փաշինյանին։

Հեղափոխությունը ավարտվեց արդեն այսօր, դեկտեմբերին դրա կայացած հաղթանակն ամրագրվելու է քվեաթերթիկներով։ Հենց այդպիսի տպավորություն կարելի է ստանալ Նիկոլ Փաշինյանի ելույթից, որում իսպառ բացակայում էին բարիկադային տրամաբանությունը, թիրախավորված քննադատությունը, հակառակը՝ վարչապետը վստահություն հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանում ներկայացված կուսակցություններից որևէ մեկը չի գործի պետության ու անվտանգության դեմ ու չի անցնի, այսպես կոչված, «կարմիր գիծը»։

Սա արդեն նշանակում է հեղափոխության անվերապահ հաղթանակ ու նախադրյալներ է ստեղծում, որ առաջիկա ընտրական գործընթացը չի ուղեկցվի «սպիտակների» ու «սևերի» հակադրության թեզով, ինչը հույսեր է ծնում, որ ականատես կլինենք ավելի հետաքրքիր քարոզարշավի ու ծրագրային բանավեճերի։

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը ռեաբիլիտացիայի հնարավորություն է տալիս այս խորհրդարանում ներկայացված կուսակցություններին։ Փաշինյանը, իր հրաժարականով ու խորհրդարանի արձակմամբ, հնարավորություն է ստեղծում, որ խորհրդարանական կուսակցությունները, այդ թվում՝ ՀՀԿ-ն մասնակցեն հեղափոխության հաղթանակի վերջին հանգրվանին՝ չօտարանալով նոր Հայաստանից։

Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա հրաժարականով ճանապարհ հարթեց արտահերթ ընտրությունների անցկացման համար, ինչի շնորհիվ վերջնական ու անշրջելի կդառնա մարտի 31-ի քայլերթով մեկնարկած հեղափոխության հաղթանակը։ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն չեն առաջադրում վարչապետի թեկնածու՝ առնվազն չխոչընդոտելով հեղափոխության հաղթանակին։

Հայաստանում որակապես նոր իրավիճակ ստեղծվեց, ինչը թույլ կտա օրինական ընտրությունների միջոցով ձևավորել միանգամայն լեգիտիմ իշխանություն։ Հեղափոխության ծնած առաջին իշխանությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում