«Հրապարակ»-ը գրում է. «Մինչ Հովիկ Աբրահամյանը եվրոպաներում հանգստանում է, ԱԺ-ում «պայթում են պառերը»: Լրագրողների և ԱԺ աշխատակազմի վրա խնայող, պատգամավորների սենյակներում ջեռուցմանը զուգահեռ մի քանի «պլիտա» միացնող ԱԺ-ում արդեն քանի տարի է՝ դրանք «պայթում են» մի ուրիշ ձև:
Նախորդ տարի գեներալ Մանվելի սենյակին էր արհավիրքը տիրել, մինչ Ամանոր՝ Շմայսի սենյակին: Այս օրերին էլ երրորդ հարկում է` աշխատակազմի սենյակներում, ինչպես ասաց ԱԺ պատասխանատուներից մեկը, «ընդամենը երեք սանտիմանոց աբռիվ էր տեղի ունեցել», սակայն երրորդ հարկի «ամպի տակից» հոսած ջուրը դոշ տվել, փրփրել է նաև երկրորդ հարկի սենյակներում:
«Ձեր տանն ինչի նման բաներ չե՞ն լինում»,- վրդովված արձագանքեց «պատասխանատուն»: Բա չե՞ն լինում. պարզապես մեր տանը պատգամավորները նիստեր չեն անում, մեր տունը պետբյուջեից չի ֆինանսավորվում, մենք էլ հավասար աչքով ենք նայում բոլոր տնեցիներին:
Հիշեցնենք, որ ձմռան օրերին ԱԺ միջանցքներում այնքան ցուրտ է լինում, որ լրագրողների մեծ մասն այդ պատճառով ԱԺ չի գնում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:









































