Հրեշների էպոտաժային մայրիկը և նրա ընկեր Թեյլոր Քինին պլանավորում են երեխա ունենալ:
Ինչպես երևում է, Լեդի Գագայի ու նրա ընկեր Թեյլոր Քինիի բաժանման մասին բոլոր լուրերն ուղղակի բամբասանքներ էին: Սիրահարները ոչ միայն մինչ օրս միասին են, այլև սկսել են երեխա ունենալու մասին մտածել: Ինչպես գրում է E! News-ը՝ 32-ամյա Քինին հայտարարել է, որ շատ է երեխաներ ուզում Գագայից ու համարում է, որ իրենք հոյակապ ծնողներ կլինեն:
«Ես վստահ եմ, որ հիանալի հայր կլինեմ, բացի այդ՝ մայրս շատ է ուզում, որ շուտ ամուսնանամ ու իրեն թոռներ պարգևեմ: Իհարկե, նա ծանոթ է Գագայի հետ, քանի որ մենք առաջին օրը չէ, որ միասին ենք: Մեզ մոտ իսկապես ամեն ինչ լուրջ է, և ես երջանիկ եմ»,- անկեղծորեն լրագրողներին ասել է Թեյլորը:









































