Victorias Secret հայտնի ապրանքանիշը ներկայացրել է «Ամառ 2014» ուղեցույցը:
Հունվարին տեղի է ունեցել ապրանքանիշի ամառային լողազգեստների ցուցադրությունը: Համացանցում են հայտնվել լողազգեստների նոր հավաքածուի գովազդային լուսանկարները` Victorias Secret-ի «հրեշտակների» մասնակցությամբ: Նրանք հերթական անգամ ցուցադրել են ոչ միայն լողազգեստները, այլև իրենց գեղեցիկ կազմվածքը:
Այս մասին գրում է Viva.ua կայքը:







































