Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը այսօր ԱՄՆ դեսպանությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Իրանի և Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին՝ խոսելով Հայաստանի վրա դրանց ազդեցության մասին:
Քենթը չի ժխտել, որ պատժամիջոցները կարող են բացասաբար անդրադառնալ ՀՀ տնտեսության և քաղաքականության վրա, սակայն, միաժամանակ, Իրանի իշխանությանը մեղադրել է ահաբեկչական գործողությունների համար՝ շեշտելով, որ հայերը պետք է զգոն լինեն: