Պորտուգալական «Պորտու»-ի կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաուն «Չելսի»-ի հետ համաձայնեցրել է անհատական պայմանագրի բոլոր կետերը: Լոնդոնյան ակումբում նա կստանա տարեկան 6 մլն. եվրո աշխատավարձ:
Սպասվում է, որ կոլումբիացի հարձակվողը, ում տրանսֆերային արժեքը 30 մլն. եվրո է, նոր խաղացողի կարգավիճակում կներկայացվի հուլիսի 1-ին:
Նշենք, որ «Չելսի»-ի նոր գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ Բոաշի գլխավորությամբ Ֆալկաոն անցած մրցաշրջանում դարձել է 39 գոլի հեղինակ:
«Իմ գերխնդիրն է շարունակել նույն ոգով: Վստահ եմ, որ կարող եմ ինձ դրսևորել Անգլիայի առաջնության կարգի ուժեղ մրցաշարում: Եթե «Չելսի»-ն իսկապես հետաքրքրված է իմ ծառայություններով, ապա ամեն ինչ կորոշվի բանակցության արդյունքում»,- Ֆալկաոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:







































