Saturday, 18 07 2026
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում

Ռոբերտ Քոչարյանի ամենամեծ ողբերգությունը

Այսօր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տարածել է Bloomberg մեդիաընկերությանը պաշտոնաթող նախագահի տված հարցազրույցի ավելի ծավալուն տարբերակ։ Սակայն մեր ունեցած տեղեկություններով՝ հանրությանը մատուցված հարցազրույցի տեքստը, այսպես ասած, ֆիլտրվել է՝ դրանում թողնելով միայն այն հատվածները, որոնք ձեռնտու են Քոչարյանին։

Սակայն նույնիսկ այդ դեպքում Քոչարյանի հարցազրույցը խիստ վիճահարույց է ու ավելի շատ կարեկցանք է առաջացնում, քան պատկերացում է ձևավորում մի մարդու մասին, որն իբրև թե ձգտում է դառնալ Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական այլընտրանքը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մարտիմեկյան» իրադարձությունների գլխավոր մասնակիցներից մեկն էր, և ընդհանրապես, քաղաքական հաշիվներ մաքրելու և պատմությունն իր համար ավելի հարմար համատեքստում վերաշարադրելու փորձերում գլխավոր գործիչներից մեկը․ ասել է Ռոբերտ Քոչարյանը ու հավելել․ «Ես կարծում եմ՝ նրա մոտ ստեղծվել է անձնական ատելություն իմ անձի հանդեպ, և այդ ատելությունն այժմ արտահայտվում է տարբեր պետական ինստիտուտների գործունեության մեջ, առաջին հերթին՝ իրավապահ մարմինների»։

Քոչարյանը կաշվից դուրս է գալիս՝ ապացուցելու համար, որ ինքը անձնական վրեժխնդրության, քաղաքական վենդետայի զոհ է ու իրեն, մեղմ ասած, դնում է ծիծաղելի իրավիճակի մեջ։

Եթե իսկապես Քոչարյանի նկատմամբ տեղի ունենար անձնական վրեժխնդրության ակտ, ապա կասկածից վեր է, որ նման ծանր մեղադրանքով նա չէր գտնվի ազատության մեջ, այլ խոսքով՝ քննչական ու դատական բոլոր մարմինները կոնսոլիդացված կկատարեին իշխանության առաջին դեմքի պատվերը, ու երկրորդ նախագահը հաստատ չէր հայտնվի ազատության մեջ։ Իսկապես ծիծաղելի է, որ Քոչարյանը հանգիստ հարցազրույց է տալիս միջազգային հեղինակավոր լրատվամիջոցի, անկաշկանդ ներկայացնում է իր տեսակետները ու դեռ հնարավոր է համարում խոսել քաղաքական ճնշումների մասին։

Իրականում՝ Քոչարյանը չի կարողանում քողարկել իր անձնական մենթալիտետը, մտածողությունը, նա չի պատկերացնում, որ նախաքննության մարմինն ու դատարանները կարող են գործել ոչ թե իշխանության առաջին դեմքի ցուցումով, այլ օրենքով։ Պաշտոնաթող նախագահն իր ընդդիմախոսներին կամ ֆիզիկապես վերացրել է, կամ էլ՝ շինծու մեղադրանքներով ազատազրկել ու հիմա օբյեկտիվորեն չի կարողանում պատկերացնել, որ ապրում ենք այլ Հայաստանում, որտեղ անձնական վրեժխնդրությունն ու վենդետան բացառված են սկզբունքորեն։

Ռոբերտ Քոչարյանն անդառնալիորեն կտրվել է իրականությունից, այլապես կխոստովաներ, որ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի իշխանության զսպվածությունը, ապա ինքը կարժանանար հասարակական «դատաստանի»․ օբյեկտիվ իրականությունն այն է, որ ժողովրդի գերակշիռ մասը պահանջում է պատժել նրան ու, մեծ հաշվով, թքած ունի իրավական ընթացակարգերի վրա։ Ճիշտ հակառակը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է Քոչարյանին ընձեռել պաշտպանության լիարժեք հնարավորություն՝ պայմաններ ստեղծելով, որպեսզի տեղի ունենան միանգամայն լեգիտիմ նախաքննություն և դատավարություն։

Ի դեպ, Քոչարյանի մոտ քաղաքական ադեկվատության դեֆիցիտը նկատելի է ամբողջ հարցազրույցում։ Օրինակ՝ նա կարծում է, թե Փաշինյանը իշխանությունը մենաշնորհելու ցանկություն ունի։ «Չեմ կարծում, որ իշխանական մի մենաշնորհի անցումը մյուս մենաշնորհին կարող է երկրի համար օգտակար լինել։ Ի վերջո, թավշյա հեղափոխության ողջ իմաստը քաղաքական մենաշնորհը կազմաքանդելու մեջ էր»,- ասել է Քոչարյանը։

Երկրորդ նախագահի մոտ պատկերացումների, ընկալումների թյուրըմբռնում կա։ Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, կապ չունի իշխանության մենաշնորհի հետ։ Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը ու նրա թիմի համոզիչ հաղթանակն ընտրություններում իշխանությունը մենաշնորհելու հետ բացարձակապես աղերս չունեն։ Նախ՝ իշխանության քաղաքական բովանդակությունը կանխորոշվում է միանգամայն օրինական ընտրությունների միջոցով, բացի դրանից՝ հարկ է պարզաբանել, թե որն է իշխանության մենաշնորհը։

Դա այն չէ, որ որևէ գործիչ կամ կուսակցություն բարձր վարկանիշով ձևավորում են իշխանություն, թեկուզև՝ մոնոլիտ։ Իհարկե, նման իշխանության ներսում բալանսը խախտվում է, սակայն դա ինքնին ավտորիտարիզմի դրսևորում չէ, եթե երկրում գործում են ընտրական ինստիտուտն ու իշխանության փոխարինելիության սկզբունքը։ Իշխանության մենաշնորհի մասին կարող ենք խոսել միայն այս սկզբունքների բացակայության դեպքում, այլ խոսքով՝ այն պարագայում, երբ վերացվում են իշխանությունն ընտրություններով այլ ուժի փոխանցելու լեգալ ճանապարհները, կամ փակվում են ընդդիմության հաղթանակի բոլոր հեռանկարները։ Այդպիսի իրավիճակ եղել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում ու, բարեբախտաբար, այդ համակարգը հեղափոխության շնորհիվ կազմաքանդվում է։

Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն չի պատկերացնում նոր Հայաստանի բովանդակությունը, այլ նա նույնիսկ մնացել է 2008-ի մակարդակին՝ իր դիրքորոշումները ձևակերպելով ժամկետանց իրողությունների համատեքստում։ Ու սա էլ, թերևս, Ռոբերտ Քոչարյանի ամենամեծ ողբերգությունն է, որովհետև նա պարտվել է ոչ այնքան Նիկոլ Փաշինյանին կամ որևէ այլ ուժի, որքան՝ առաջին հերթին, ժամանակին, այլ խոսքով՝ ենթարկվել է քաղաքական արխիվացման, իսկ այսօր բոլորի ուշադրության կենտրոնում է միայն կատարած հանցագործությունների հետևանքով, որոնք այնքան շատ են ու բազմաշերտ, որ կարող են կաթվածահար անել մի ամբողջ իրավապահ համակարգ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում