Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր կարծիքն է հայտնել «Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողության արդյունքների վերաբերյալ:
Իտալացի մասնագետը նշել է, որ 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված «արքայական ակումբ»-ի հարձակվողը ժամանակակից ֆուտբոլիստի իդեալական կերպար է:
«Ես զարմացած չեմ Ռոնալդուի վարպետությամբ և գոլերի այն քանակով, որ նա հեղինակում է: Ինձ ցնցում է միայն այն պրոֆեսիոնալությունը, որ նա ցուցադրում է խաղադաշտում և նրա սահմաններից դուրս: Անշուշտ, երիտասրադ ֆուտբոլիստները պետք է օրինակ վերցնեն Ռոնալդուից:
Ֆուտբոլին անհրաժեշտ են Քրիշտիանուի նման խաղացողները: Նա միշտ ազնիվ է խաղադաշտում և շատ լուրջ: Ժամանակակից ֆուտբոլում չի կարելի հույս դնել միայն տաղանդի վրա: Պետք է աշխատասեր լինել:
Անչափ ուրախ ենք, որ Ռոնալդուն նվաճեց «Ոսկե գնդակ»-ը: Ամբողջ տարվա ընթացքում նա ձգտել է արժանանալ այդ պատվավոր մրցանակին: Վստահ եմ, որ այս տարի նույնը կլինի»,- Goal. com-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:









































