«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Նեմանյա Վիդիչը հայտնել է, որ մրցաշրջանի սկզբում բախտը չժպտաց թիմին` կապված ժամանակացույցի հետ: Այդ պատճառով ֆուտբոլիստները կորցրեցինք ինքնավստահությունը: Սերբ ֆուտբոլիստը չի կարծում, որ անհաջողությունները որևէ կապ ունեն Դևիդ Մոյեսի հետ:
«Մրցաշրջանի սկիզբն անչափ բարդ էր մեզ համար: Նոր գլխավոր մարզչի աշխատանքին խանգարում էր մշտական ուշադրությունը լրատվամիջոցների կողմից: Շատ բարդ էր նաև մեր թիմի խաղերի ժամանակացույցը: Անկեղծ ասած` չէի պատկերացնում, որ մրցաշրջանն այպիսին կստացվի:
Մեր թիմի գլխավոր մարզիչը` Դևիդ Մոյեսն անկեղծ է մեզ հետ: Նա գիտի, թե ինչ է ուզում: Լավ ենք նախապատրաստվել մրցաշրջանին և հուսով ենք, որ ամեն ինչ իր հունի մեջ կընկնի: Մենք թիմ ենք և վատ արդյունքների համար բոլորս էլ պատասխանատվություն ենք կրում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ից միշտ տիտղոսների և հաղթանակների են սպասում: Գլխավոր մարզչի փոփոխությունն այստեղ որևէ կապ չունի»,- ասել է Վիդիչը:







































