Tuesday, 07 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Արմեն Սարգսյանի ամենակարևոր առաքելությունը․ մարդ, որի հետ պատրաստ են խոսել Մոսկվայում

Ինչքան էլ կառավարման խորհրդարանական համակարգում նախագահի կարգավիճակը, այսպես կոչված, արարողակարգային է և սահմանափակվում է պետության գլխի գործառույթներով՝ այնուամենայնիվ, որոշակի իրավիճակներում նա ունենում է առանցքային դերակատարություն, ինչն, ի դեպ, ֆորմալիզացված է սահմանադրական կարգավորումներով։

Հայաստանի սահմանադրությունը նախագահի ինստիտուտն արժևորում է հատկապես, այսպես կոչված, ֆորս-մաժորային իրավիճակներում, ընդ որում՝ խոսքը բնավ էլ չի վերաբերում միայն ներքաղաքական ճգնաժամերին ու ասվածը տարածվում է նաև արտաքին քաղաքականության հարցերի վրա։ Եթե հատկապես խոսքը Արմեն Սարգսյանի մասին է, ով որոշակի խարիզմայի կրող է ու տիրապետում է արտաքին քաղաքական մեծ ռեսուրսի, ապա պատկերն ամբողջական է դառնում։

Ներքաղաքական հարցերում Արմեն Սարգսյանը հրաշալի բանակցող է ու նրա այդ որակներն առաջին անգամ դրսևորվեցին ապրիլ-մայիս ամիսներին արձանագրված ճգնաժամի օրերին, երբ նա կարողացավ իշախանության ու հեղափոխության հարթակի միջև գործուն կապ դառնալ, նպաստել այն միջանցքի ձևավորմանը, որը թույլ տվեց երկրում իրականացնել իշխանության խաղաղ և անցնցում փոխանցում։ Ընդ որում՝ Սարգսյանը կարողացավ վեր կանգնել ներքաղաքական կոնյուկտուրայից ու իր առաքելության մեջ ձեռնպահ մնաց գանահատականներից, որոնք կարող էին ազդել ներքաղաքական բալանսի վրա։ Այս առումով Արմեն Սարգսյանի մոտեցումները լիարժեք տեղավորվում են արևմտյան քաղաքական մշակույթի տրամաբանության մեջ, երբ քաղաքական կարծրատիպերը ստորադասվում են արդյունավետ ինստիտուտների, հաղորդակցության կանալների ձևավորման հրամայականին։ Նոր կառավարման համակարգում հենց այդպիսին պետք է լինի նախագահի դերը, որովհետև եթե նա էլ հակադրության կողմ լինի, ֆորսմաժորային իրավիճակներում խիստ մեծանում են պետական ինստիտուտների դևալվացայի ռիսկերը։

Նույն ինստիտուցիոնալ մոտեցումը Արմեն Սարգսյանը որդեգրեց վերջին ճգնաժամի օրերին ու շարունակում է այդ տրամաբանությամբ գործել մինչև օրս։ ԱԺ կանոնակարգում հոկտեմբերի 2-ին կատարված հայտնի սկանդալային փոփոխությունները հասարակության մեծամասնության կողմից գնահատվեցին՝ որպես հակահեղափոխական, սակայն Արմեն Սարգսյանը հետաքրքիր մոտեցում որդեգրեց։ Առայժմ այս օրենքի վերաբերյալ նա հրապարակային գնահատական չի հնչեցրել, ոչ էլ՝ շտապել է ստորագրել այն կամ հասցեագրել Սահմանադրական դատարան։ Փորձառու Սարգսյանը շատ լավ է գիտակցում, որ խնդիրը կոնկրետ օրենքը կամ նույնիսկ այս խորհրդարանը չեն, որի օրերը, մեծ հաշվով, հաշված են։ Նախագահը մի կողմից՝ չի հակադրվում հեղափոխության օրակարգին, մյուս կողմից՝ կտրուկ քայլերով չի ցանկանում ոչնչացնել պառլամենտարիզմի ինստիտուտը, որովհետև գիտակցում է, որ գործադիր և օրենսդիր իշխանությունների հարաբերությունները կոնֆլիկտածին են ու ապագայի համար թերևս չարժե ձևավորել «կացնային» լուծումների նախադեպեր։ Մյուս կողմից՝ Արմեն Սարգսյանն ունի նման կերպ վարվելու սուբյեկտիվ պատճառ։ Նրա ուժը ոչ թե հակադրության, այլ՝ երկխոսության ռեսուրսի մեջ է ու պատահական չէ, որ ճգնաժամի օրերին ԱՄՆ-ում գտնվող նախագահը շեշտը դրեց ոչ թե ընդունված օրենք քննադատելու կամ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների գործողությունները վիճարկելու, այլ՝ երկխոսության անհրաժեշտության վրա։

Երբ Արեմն Սարգսյանը այս շաբաթվա սկզբին վերադարձավ օտարերկրյա այցելությունից, թվում էր՝ երկխոսության դաշտն այլևս փակ է, որովհետև արտահերթ ընտրությունների անցկացման որոշումը սկզբունքորեն կայացված էր։ Սակայն փաստորեն այդպես չէր, ու Արմեն Սարգսյանի հրավերին արձագանքեցին թե խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը և թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սակայն ոչ ստանդարտ իրավիճակներում նախագահի դերակատարությունը հատկապես նշանակալից է արտաքին քաղաքականության հարցերում՝ թեև գործունեության այդ դաշտը շատ ավելի նուրբ մասնակցություն է ենթադրում, ինչն օբյետկտիվորեն տեսանելի չէ ներքաղաքական ինտրիգներին վարժված մեր հասարակության համար։

Երեկ խիստ ուշագրավ տեղեկատվություն է հրապարակել ռուսական «Կոմերսանտը»։ Պարբերականին հայտնի է դարձել, որ այս շաբաթվա սկզբին Մոսկվա է այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու նրա տեղակալ Գրիգորի Կարասինի հետ: ՌԴ պետական կառույցներում պարբերականի զրուցակիցների խոսքերով՝ բանակցությունների թեման եղել են հայ-ռուսական հարաբերությունները, հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում տիրող իրավիճակը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ իրավիճակը, որի դեմ նոր իշխանությունները քրեական գործ են հարուցել: Ինչպես տեսնում ենք՝ Մոսկվայում շարունակում են չվստահել Նիկոլ Փաշինյանի կառավարությանն ու այլընտրանքային ճանապարներ են փնտրում՝ Հայաստանի իրավիճակի վրա ազդելու նպատակով, միևնույն ժամանակ՝ փորձում են արգելափակել Մարտի 1-ի բացահայտման գործընթացը։ Իհարկե, չի բացառվում նաև, որ Սարգսյանի մոսկովյան այցը պայմանավորված է նրա ամերիկյան հանդիպումներով, կամ էլ՝ բոլոր խնդիրները քննարկվել են միասնական փաթեթով։

Խնդիրն, իհարկե, շատ ավելի բազմաշերտ է, քան կարող է թվալ առաջին հայացքից և նույնիսկ մի քանի վերլուծության առարկա կարող է դառնալ։ Մոսկվայի համար Հայաստանը գնալով դառնում է անկանխատեսելի երկիր։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանը վերջին քսանամյակում մշտապես Հայաստանի իշխանության դեմ երկրորդ ուժ է ունեցել, այլ խոսքով՝ իրեն հավատարիմ իշխանության դեմ նույնքան հավատարիմ «ընդդիմություն» է պահել։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները չեղարկում են այդ կոնֆիգուրացիան՝ հայ-ռուսական հարաբերությունները դարձնելով ավելի վտանգավոր ու անկանխատեսելի։ Արմեն Սարգայանը շատ կարևոր առաքելություն ունի․ նա պետք է կարողանա լցնել այդ վակուումը, մանավանդ որ Մոսկվան Հայաստանում չունի համարժեք սուբյեկտ, ում հետ կարողանա խոսել։ Սարգսյանի կարևոր առաքելությունն է լրացնել այդ վակուումը, հակառակ դեպքում՝ այն կարող է ծնել խիստ վտանգավոր հետևանքներ։

Իհարկե, այստեղ առաջանում է այլ խնդիր։ Եթե պետական քաղաքականության մեջ մեծանում է Արեն Սարգսյանի դերակատարությունը, ապա դա ինչ-որ կերպ պետք է ֆորմալիզացվի ներիշխանական, ներհամակարգային հարաբերություններում՝ դիսբալանսից խուսափելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում