Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը կարծում է, որ աշխարհի հնգակի չեմպիոնները հնարավորություն ունեն հաղթել նաև «Մունդիալ-2014»-ում:
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար մեծ պատիվ է հանդես գալ աշխարհի առաջնությունում: Դրանք հիշողություններ են, որոնք երբեք չեն մոռացվում: Ակնհայտ է, որ ազգային հավաքականում շատ լուրջ մրցակցություն է:
Իհարկե՝ հուսով ենք, որ հաջող ելույթ կունենանք: Նշանակություն չունի՝ որ հավաքականն է հակառակորդը: Բրազիլիայի հավաքականը ոչ մի մրցակցից չի վախենում»,- հայտարարել է Նեյմարը:









































