Բելգիայում ազդանշանային սարք են մտածել մոռացկոտ ծնողների համար: Ողբերգական դեպքը, երբ անպատասխանատու հայրիկի կողմից մեքենայում ամբողջ օրը թողնված երեխան մահացել էր գերտաքացումից, բելգիացի մասնագետներին դրդել է ստեղծել հատուկ սարք:
Սարքը գտնվում է այն վայրում, որտեղ տեղակայված է երեխան, ուղղակիորեն միացված է դռան փականի հետ:
Համակարգն ակտիվանում է, երբ վարորդն անջատում է մեքենայի շարժիչը: Այն դեպքում, երբ վարորդը հեռանում է մեքենայից՝ երեխային թողնելով ներսում, համակարգը վտանգի ազդանշան է ուղարկում հատուկ բրելոկի վրա, հայտնում է Le Soir-ը:








































