ԱՄՆ-ում դաշնային դատարանի վճռի համաձայն՝ Կապի դաշնային հանձնաժողովը (FCC) համացանցը չի կարող համարել «բոլորին հասանելի» ծառայություն ավանդական հեռախոսային կապի, երկաթուղու և կապի այլ միջոցների հետ հավասար՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Վեճի առարկա է հանդիսացել այսպես կոչված «ցանցային չեզոքության» հայեցակարգը, որը պաշտոնապես կոչվում է «բաց համացանցի» սկզբունք: Այն փրովայդերներին, որոնք ապահովում են ցանցի հասանելիություն ֆիզիկական անձանց, արգելում է արգելափակել կայքեր կամ խտրական միջոցներ կիրառել ցանկացած ինտերնետ-թրաֆիքի համար: Իշխանությունները, ի դեմս FCC-ի, ներդրել են այն, աջակցել և աջակցում են դրան:
Փրովայդերները, սակայն, դժգոհ են այդ որոշումից, քանի որ, նրանց կարծիքով, այն խոչընդոտում է վարել առավելագույն շահավետ բիզնես: Գործը հարուցվել էր դեռևս անցած տարի:
Այժմ Վաշինգտոնի վերաքննիչ դատարանը համաձայնել է հայցորդի հետ:









































