Սիրիայում անցումային կառավարությունը պետք է ձևավորվի «Ժնև-2» միջազգային համաժողովից հետո: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը սիրիացի փախստականներին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցով համաժողովին:
«Հույս ունեմ, որ Ժնևում համաժողովի արդյունքը կլինի անցումային կառավարությունը»,- ասել է Պան Գի Մունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ Սիրիայի համար ամենալուրջ հումանիտար մարտահրավերը սովն է: Պան Գոի Մունի խոսքով՝ բնակչության կեսից ավելին շտապ հումանիտար օգնության կարիք ունի: Նա նշել է, որ Սիրիայում ռազմական հակամարտության ընթացքում փակվել են բժշկական հաստատությունների 40%-ը:









































