Հոլիվուդի պրոդյուսերներն ու նրանց դաշնակիցները Վաշինգտոնում երազում են ինտերնետը պահել իրենց վերահսկողության տակ: Այս մասին հայտնել է MegaUpload կայքի հիմնադիր Դիմ Դոտկոմը:
«Հոլիվուդը փորձում է ինտերնետը վերածել տոտալ վերահսկողության ու տոտալ գրաքննության գոտու: Դա այն է, ինչի դեմ ես պայքար եմ մղում»,- նշել է Կիմ Դոտկոմը:
Գործարարի խոսքով՝ այդ պայքարը դատապարտված է անհաջողության:
«Նրանք ներդնում են շատ էներգիա, ժամանակ ու փող՝ պայքարելու այն բանի դեմ, որոնք չեն կարող հաղթել: Նրանք կարող են միայն հարմարվել ու իրենց բիզնես մոդելը հարմարեցնել այնպես, որ այն լավ աշխատի ինտերնետի հետ: Նրանք կարող են ֆիլմեր թողարկել ամբողջ աշխարհում կամ ստեղծել կոնտենտ»,- նշել է Դոտկոմը: