Ավստրալիայի հարավային Վիկտորիա նահանգում տաք եղանակային պայմաններում կայծակների հետևանքով բռնկվել է ավելի քան 250 հրդեհ: Ներկայում դրանց մեծ մասը հանգցրել են, սակայն 22 շրջաններում, այդ թվում՝ Ալբակուտյա լճի մոտ, որտեղ հրդեհի մակերեսը հասնում է 6.5 հազար հեկտարի, կրակի դեմ պայքարը շարունակվում է:
Ավստրալիայում հիմա թեժ ամառ է, իսկ երկրի հարավային նահանգներում սարսափելի շոգ է՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Երեկ Վիկտորիա նահանգի խոշորագույն՝ Մելբուռն նահանգում ջերմաստիճանը հասել է 42.8 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի:








































