Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին գովեստի խոսքեր է հղել կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի հասցեին:
«Ես զրուցել եմ Մեսսիի հետ: Նա հիանալի անձնավորություն է: Մեծ բավականություն ստացա նրա հետ շփումից»,- հայտարարել է Ռիբերին:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ»-ի համար մրցույթում Ռիբերին զիջեց Մեսսիին ու Ռոնալդուին:






































