Heritage Auctions աճուրդի տունը Նյու Յորքում աճուրդի է դրել 102-ամյա դրամահավաք Էրիկ Նյումանի հավաքածուի բացառիկ մետաղադրամները, այդ թվում նաև թողարկված Ռուսական կայսրությունում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Ընդհանուր առմամբ աճուրդի կդրվեն մոտ 1.9 հազար մետաղադրամներ, որոնք Նյումանի հավաքածուի մեջ են մտել 150 պետություններից»,- ասել է աճուրդի տան ներկայացուցիչ Նոյ Ֆլայշերը:
«Ռուսական մետաղադրամներից ամենանշանակալի լոտը 1729-ին թողարկված ոսկե մետաղադրամն է՝ Պետրոս 1-ի պատկերով: Հավաքածուների տերերն արդեն պատրաստ են դրա համար վճարել 70 հազար դոլար, իսկ աճուրդի ընթացքում գինը կարող է բարձրանալ»,- հավելել է Ֆլայշերը:
Եվս մեկ հազվադեպ մետաղադրամ է նաև 1766-ին թողարկված ոսկե մետաղադրամը՝ Եկատերինա 2-րդի պատկերով: Այն գնահատվում է 15 հազար դոլար:







































