Լոս Անջելեսում Ջասթին Բիբերի տանն անցկացված խուզարկության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ: ԱՄՆ-ում բնակվող կանադացի երգչի ընկերներից մեկը ձերբակալվել է: Ինչպես հայտնել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է թմրանյութ, ենթադրաբար՝ կոկաին:
Բիբերի տանը խուզարկությունն անցկացրել են մոտ 10 ոստիկաններ՝ երգչի հարևանի հայտարարությունից հետո: Հարևանը հայտնել էր, որ 19-ամյա Բիբերը իր տան ուղղությամբ նետել է հավկիթներ:
Բիբերից բացի՝ տանը եղել է մոտ 10 մարդ: Նրանց բոլորին բերման են ենթարկել՝ հայտնում է Russia Today-ը:
Ոստիկանության աշխատակիցները նշել են, որ երգիչը չի խանգարել իրավապահներին և համագործակցում է քննության հետ:









































