Ֆրանսիական «Նոր Յառաջ» պարբերականի փոխանցմամբ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային Etihad ավիաընկերությունը հայտարարել է, որ 2014-ի հուլիսից շաբաթական չորս թռիչք կիրականացվի Աբու Դաբի-Երևան ուղղությամբ:
Ընկերության մամլո ծառայությունում հայտնել են, որ այդ թռիչքները կկատարվեն A320 օդանավերով, որոնք կունենան երկու դաս՝ հատուկ գործարարների՝ 16 և խնայողական 120 տեղերով: Այլ խոսքով՝ ընկերությունը կկարողանա շաբաթական փոխադրել 1088 ուղևոր:
Etihad-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմս Հոկան նշել է. «Etihad ավիաընկերության՝ դեպի Երևան թռիչքները հարիր են զարգացող և արագ աճող շուկաներ ներթափանցելու մեր ռազմավարությանը: Etihad-ն կդառնա Ծոցի երկրների օդային միակ ընկերությունը, որ կառաջարկի թռիչքներ դեպի Երևան: Գործարարական և հանգստի նպատակով ճամփորդել ցանկացողները լավ հնարավորություն կունենան Աբու Դաբիից տարբեր ուղղություններով թռչելու, ներառյալ՝ Հյուսիսային Ամերիկա…»: