Քվեբեկի համալսարանի գիտնականները հաշվարկել են, որ մեկ ժամվա ընթացքում սեքսը կարող է այրել այնքան կալորիա, որքան 30 րոպե վազքը: Մասնագետները փորձ են իրականացրել քսան զույգի մասնակցությամբ, որոնք կրել են կալորիականության ծախսը ֆիքսող սարքեր:
Համեմատելով մեկ ժամվա սեռական հարաբերությունների և 30 րոպեանոց վազքի ժամանակ այրած կալորիաները` գիտնականները հանգել են այն եզրակացության, որ արդյունքները համընկնում են:
Այս մասին գրում է The Times-ը:








































