shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան գյուղի այգեգործական փողոցի վերջնամասում գտնվող ամառանոցներից մեկում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված ամառանոց են ժամանել ոստիկանության Նաիրրիի բաժնի օպերատիվ խումբը Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի և Նաիրիի փոխոստիկանապետ Գագիկ Պարոնյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչակն բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Ռուբեն Հակոբյանն ու փորձագետը:
Ոստիկանները նշված տան բազմոցի մոտ հայտնաբերել են Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա Վարչական շրջանի բնակիչ 61-ամյա Ստեփան Ղազարյանի դին` ամբողջովին վառված ու մոխրացած վիճակում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում











































