Դորտմունի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հույս ունի ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածում բարելավել իր խաղը:
Հայաստանի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբ է տեղափոխվել 2013 թվականի ամռանը, Դոնեցկի «Շախտյոր»-ից` 27,5 մլն եվրոյի դիմաց, և նա մտադիր է արդարացնել այդ ռեկորդային տրանսֆերի համար ակումբի ծախսած գումարները:
«Ես ոչինչ չեմ կարող անել նրա հետ, որ «Բորուսիա»-ն այդքան գումար է վճարել ինձ համար: Բայց ես անում եմ ամեն ինչ, որ ակումբում չզղջան իմ տրանսֆերը ձեռք բերելու համար: Ես չէի ցանկանա համեմատվել «Բավարիա» տեղափոխված Մարիո Գյոտցեի հետ: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ տարբերվում է մյուսից»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:






































