Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ` «Ոսկե գնդակ»-ի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ, հայտարարվեց այդ մրցանակի տիրակալի անունը: 2013 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:
Հանդիսավոր արարողության ժամանակ ֆուտբոլիստին ուղեկցում էր նրա ընկերուհին` մոդել Իրինա Շեյքը: Վերջինս շնորհավորել է Ռոնալդուին` Instagram-ի իր էջում գրելով. «Ես լի եմ հպարտությամբ»: Շեյքը տեղադրել է նաև այս լուսանկարը:









































