«Բոտաֆոգո»-ի 37-ամյա հոլանդացի կիսապաշտպան Կլարենս Զեդորֆը վաղը կմեկնի Իտալիա՝ պայմանագիր ստորագրելու «Միլան»-ի հետ:
Նշվում է, որ հոլանդացին պատրաստ է փոխարինել Մասիմիլիանո Ալեգրիին, որը հեռացվել էր «ռոսսոներիներ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Զեդորֆի հետ կստորագրվի 2.5 տարվա պայմանագիր:
Զեդորֆը ներկա կլինի Իտալիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայանալիք «Միլան» – «Սպեցիա» խաղին:







































