Thursday, 18 06 2026
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին

Ահա թե ինչո՞ւ էր Մաքսային միությունն անխուսափելի

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունը և դրան հետևած գործընթացները մանրամասն քննարկվել են իրենց գազային ու տնտեսական բաղադրիչներով, օլիգարխիիկ ու ժողովրդավարական հարթություններով, եվրոպական ու ռուսական շահերով: Անգամ մի բավական լուրջ վարկած է տարածվել՝ կապված Հայաստանի անվտանգության սպառնալիքների ու Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգի հետ:

Մաքսայինին անդամակցելու պատճառների շարքում, թերևս, Հայաստանի ներքաղաքական զարգացումներն են, որ անհրաժեշտ ուշադրության չեն արժանացել, մինչդեռ որոշակի տրամաբանությունը հուշում է, որ հենց դրանք էին, որ «դեպի Ռուսաստան» կուրսը դարձրին այլընտրանք չունեցող: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի վերջին մարտնչող հարցազրույցները մեկ անգամ ևս ցույց տվեցին նրա այն դառնությունը, թե Հայաստանը գնում է Մաքսային միություն ոչ թե ըստ քոչարյանական սցենարի, այլ ըստ սարգսյանական:

Եվ ուրեմն, իշխանական պայքարի ի՞նչ սցենարներ են նախատեսվում 2013-14 թթ. Հայաստանում: Այն բանից հետո, երբ խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լուրջ ներկայություն ստացավ խորհրդարանում, և Հայ ազգային կոնգրեսը դադարեցրեց միտինգային պայքարը, երբ նախագահական ընտրություններին չմասնակցեցին ոչ ԲՀԿ-ն, ոչ ՀԱԿ-ը, ակնհայտ դարձավ, որ քաղաքական պայքարը տեղափոխվում է կուլիսներ: Ընդ որում, իր ակտիվ պայքարի վերջին արարում ՀԱԿ-ը հայտարարեց Ռուսաստանի հանդեպ իր հավատարմության մասին:

Սա հետաքրքրական դրվագ է այն առումով, որ Սերժ Սարգսյանը այն ժամանակ խոսում էր Եվրոպայի հետ ասոցացման պայմանագրի մասին, իսկ Քոչարյան-Ծառուկյանի ԲՀԿ-ն հավատարիմ էր մնում իր ռուս-բելառուսական «ախպերությանը»:

Այս համատեքստում բնական էր երկու ընդդիմադիրների՝ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի մերձեցումը Մաքսայինի հողի վրա: Տեր-Պետրոսյան-Քոչարյան տանդեմի ստրատեգիան պարզ էր՝ Պուտինին ցույց տալ, թե որքան հավատարիմ ու լավն են իրենք՝ ի տարբերություն անհավատարիմ ու եվրոպամետ Սերժ Սարգսյանի, ինչից հետո Ռուսաստանը Հայաստանում կիրականացներ հերթական հեղաշրջումը, և իրենք կգային իշխանության:

Բավականին պարզ ու թափանցիկ մի սցենար՝ առանց բարդությունների, մանավանդ, որ Մոսկվան Հայաստանում միշտ էլ իրականացրել է ու կիրականացնի հեղաշրջումներ:

Ի՞նչ հնարավորություն էր թողնված Սերժ Սարգսյանին: Նախնական տարբերակում նա ստորագրում էր Ասոցացման պայմանագիրը, ինչից հետո խաղի մեջ էր մտնում Տեր-Պետրոսյան-Քոչարյան զույգը և Հայաստանին հեղաշրջմամբ տանում էր դեպի Մաքսային միություն: Մյուս տարբերակում Սերժ Սարգսյանը ինքն է գնում դեպի Մաքսային միություն և Տեր-Պետրոսյան-Քոչարյանին թողնում այդ խաղից դուրս:

Այստեղ ամենակարևորը այն հանգամանքն է, որ ընդդիմության ինտրիգի հետևանքով Հայաստանը զրկված էր ընտրության հնարավորությունից: Ամեն դեպքում Հայաստանը հայտնվելու էր Մաքսային միությունում՝ լիներ Տեր-Պետրոսյան-Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հեղաշրջմամբ, թե առանց դրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում