Իտալիայի ազգային հավաքականի 34-ամյա կիսապաշտպան Անդրեա Պիրլոն նոր պայմանագիր է ստորագրել Թուրինի «Յուվենթուս»-ի հետ: Այդ մասին տեղեկացնում է Gazzetta Dello Sport-ը:
Պարբերականի փոխանցմամբ՝ նոր համաձայնագիրը գործում է մինչև 2016թ.: Տարեկան աշխատավարձը կկազմի 4 մլն եվրո՝ չհաշված հավելավճարները:
Նոր պայմանագրի ստորագրման մասին պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերային պատուհանի փակման օրը: Հիշեցնենք, որ նախորդ պայմանագրի ժամկետը լրանում էր 2014թ. ամռանը:









































