Թուրքիայի կրթության նախարարությունը չեղյալ է հայտարարել 19 հազար 962 ուսուցիչների վերապատրաստման հավաստագրերը և փակել մասնավոր դպրոցները, որտեղ նրանք աշխատել են, պատճառը այդ ուսուցիչների և ընդդիմադիր գործիչ Ֆեթհուլլա Գյուլենի շարժման հետ ենթադրյալ կապերն են՝ գրում է mk-turkey.ru –ն։
Հիշեցնենք, որ թուրքական կառավարությունը մեղադրում է Գյուլենի շարժմանը 2016 թվականի հուլիսի 15-ին հեղաշրջման ձախողված փորձի նախապատրաստման համար:
Նախարարության հայտարարությունը հնչել է՝ ի պատասխան քրդամետ ժողովրդավարական կուսակցության (DPN) պատգամավոր և մարդու իրավունքների պաշտպան Օմեր Ֆարուկ ՀերՀերլիօղլուի խորհրդարանական հարցմանը: